ՈւՀԱ մրցելույթներն ավարտվեցին. «ռազմինկա» մրցույթում հաղթեց ֆինանսական ֆակուլտետը

Դիտումների քանակ՝ 1492

Լեփ-լեցուն դահլիճում այսօր ջերմ հանդիսականի ծափողջյունները վայելեցին ՀՊՏՀ ուրախների և հնարամիտների ակումբները: Այսօր մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետների թիմերի մրցելույթներն էին: Հարյուրավոր ուսանողների կողքին թիմերին քաջալերում էին դեկաններ Թաթուլ Մկրտչյանը, Մերի Բադալյանը, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ Կարմեն Գրիգորյանը: Այսօրվա հումորային համարները ևս առանձնացան ստեղծագործական մոտեցումներով: Ելույթների ավարտից հետո տեղի ունեցավ «ռազմինկա» մրցույթը, որը հաղթեց ֆինանսական ֆակուլտետը: Հավելենք, որ այս տարի հումորային մրցույթին ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետը չմասնակցեց:
Այսպիսով, «ՀՊՏՀ խաղեր-2018» մարզամշակութային միջոցառման շրջանակում ավարտվեց ՈւՀԱ մրցույթը: Վաղը ժամը 14.00-ին փառատոնն ամփոփող գալահամերգն է, որի մեկնարկը կնշանավորվի ՈւՀԱ հաղթողի հայտարարմամբ ու պարգևատրմամբ, հաջորդիվ տեղի կունենան երգ ու պարի մրցույթներ, որոնց արդյունքներով պարզ կդառնա հաղթող ֆակուլտետը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին