«Իմացի՛ր ավելին՝ քո բուհի մասին». ՈՒԽ ուսումնագիտական հանձնաժողովի անդամները հանդիպեցին 1-ին կուրսեցիներին

Դիտումների քանակ՝ 1236

ՀՊՏՀ առաջին կուրսեցիներն արդեն բուհի լիիրավ անդամ են: Հատկանշական է, որ համալսարանական ամեն օրը նրանց համար հագեցած է նոր բացահայտումներով: Մեր նորաթուխ ուսանողներին ուսումնական գործընթացի նրբություններին, ուսանողների իրավունքներին և պարտականություններին, բուհի ուսումնաօժանդակ ստորաբաժանումներին, արտալսարանային դասախոսությունների, ժամանցային միջոցառումների և այլնի մասին իրազեկելու նպատակով ուսանողական խորհրդի ուսումնագիտական հանձնաժողովի անդամներն այսօր «Իմացի՛ր ավելին՝ քո բուհի մասին» խորագրով հանդիպում վարեցին: Առաջինցիների անկեղծությունն ու անմիջականությունը անկաշկանդ ու ջերմ մթնոլորտ ստեղծեց, որը միմյանց հետ ծանոթանալու ոգևորություն առաջացրեց, իսկ հետո լսարանն ունկնդրեց կարևոր տեղեկատվություն:

Մեզ հետ զրույցում ուսումնագիտական հանձնաժողովի նախագահ Արև Մանուկյանն ասաց, որ այս տարվա առաջին կուրսեցիներն աննախադեպ ակտիվ և նախաձեռնող են, մասնավորապես մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ինչպես սովորելու, այնպես էլ ՈւԽ ծրագրերում ներգրավվելու նկատմամբ, և ընդգծեց, որ ուսանողների շահերի պաշտպանության առաքելությամբ՝ ՈւԽ-ն միշտ կանգնած է լինելու ուսանողի, առաջին կուրսեցու կողքին՝ նրա մուտքը համալսարանական կյանք դարձնելով դյուրին ու հիշարժան:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին