ՀՊՏՀ ուսանողից՝ աշխատակից․ Լիլիթ Ազարյան
Շարքը ներկայացնում է ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի աշխատակից Լիլիթ Ազարյանին։
–Ի՞նչ է Ձեզ տվել բուհական կրթությունը։
–Քանի որ բուհական կրթություն ստանում ենք աշխարհայացքի, մտածելակերպի դեռևս ձևավորման տարիներին, կարող եմ ասել, որ այն իր դրական ազդեցությունն է ունեցել ինձ վրա այդ առումով՝ տալով ինձ նոր հնարավորություններ, գիտելիք, ինչու չէ, նաև հիանալի հիշողություններ։
–Ինչպե՞ս կնկարագրեք ՀՊՏՀ-ում Ձեր աշխատանքը։
–ՀՊՏՀ-ում աշխատելով տարբեր ստորաբաժանումներում՝ փորձել եմ ներդնել առավելագույն ջանքեր և հաճույք ստանալ իմ աշխատանքից, լինել արդյունավետ և գնահատել ինձ շրջապատող դրական միջավայրը:
–Ի՞նչ հետաքրքրություններ ունեք։
–Սիրում եմ գիրք կարդալ, նվագել դաշնամուր, ճամփորդել և խորհել։
–Ո՞րն է Ձեր ամենամեծ երազանքը։
– Այս պահին իմ ամենամեծ երազանքները կապված են հայրենիքիս խաղաղ ու վերամիավորված լինելու հետ, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա իրագործել իր անձնական երազանքները և լիարժեք վայելել կյանքը։
–Ո՞րն է Ձեր աշխատանքի ամենօրյա մոտիվացիան։
–Իմ առաջնային մոտիվացիան անձնական մասնակցությունս է միջավայրիս դրական փոփոխություններին, իսկ աշխատավայրում մոտիվացնում է նաև լավ վարձատրվելը։
–Ի՞նչ խորհուրդ կտաք առաջին կուրսեցիներին։
–Խորհուրդս է՝ համարձակ և համառ լինել գիտելիք ձեռք բերելու, կրթվելու գործընթացում՝ չմոռանալով բարության և կարգապահության մասին։