Moodle հարթակում մեկնարկում է ուսանողական հարցումների նոր փուլը
Հարգելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի մարտի 15-ին մեկնարկում են ուսանողական էլեկտրոնային հարցումները, որոնք կավարտվեն մայիսի 15-ին: Այն ձեզ հնարավորություն կընձեռի գնահատել ինչպես դասավանդողներին, այնպես էլ դասընթացի որակը:
Հարցմանը մասնակցելու են առկա բակալավրիատի 1-4-րդ և առկա մագիստրատուրայի 1-2-րդ կուրսի բոլոր ուսանողները, հարցումն իրականացվելու է Moodle համակարգի միջոցով:
Սիրելի՛ ուսանողներ, էլեկտրոնային հարցումներին մասնակցելու համար ձեզ անհրաժեշտ են հասցեական նամակներ, որոնք ստանալու համար մարտի 13-ից կարող եք դիմել ձեր ֆակուլտետի դեկանատներ:
Հարցումն իրականացնելու համար այցելում եք moodle.asue.am հասցեով, էջի աջ անկյունում մուտքագրում եք ձեր մուտքանունն ու ծածկագիրը, որը նախապես ծրարով առաքված կլինի ձեզ: Այնուհետև բացված էջի ձախ կողմում կտեսնեք My courses տողը, որի վրա սեղմելուց հետո այդ տողի ներքևում կհայտնվի ձեզ դասավանդող դասախոսների անվանացանկը: Հերթով պետք է սեղմեք յուրաքանչյուր դասախոսի անվան տողի վրա, ինչից հետո կբացվի մեկ էջ՝ վրան գրված երկու տող՝ «Հարցում» և Answer the questions: Սեղմում եք Answer the questions տողը և սկսում պատասխանել հարցերին: Վերջին տողը նախատեսված է կարծիք և մեկնաբանություն թողնելու համար, սակայն այս դաշտը լրացման համար պարտադիր չէ: Գործողությունն ավարտում եք՝ սեղմելով Submit your answers կոճակը:
Հարցման ընթացքում ի հայտ եկած հնարավոր անճշտությունների շտկման, ինչպես նաև խորհրդատվության համար կարող եք այցելել ՀՊՏՀ էլեկտրոնային սարքավորումների սպասարկման և ծրագրային ապահովման բաժին կամ զանգահարել 010 593-416 հեռախոսահամարով:
Տեղեկացնում ենք, որ հարցմանը կարող եք մասնակցել նաև հեռախոսի միջոցով՝ ներբեռնելով Moodle հավելվածը, այնուհետև հասցեի դաշտում նշում եք moodle.asue.am և շարունակում գործողությունը:
Գործողությունը կարող եք դիտել այստեղ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին