«Համեմատական տնտեսական համակարգեր և զարգացում». ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում բաց դասախոսությամբ է հանդես եկել Ֆուլբրայթի կրթաթոշակակիր Փիտր Թումանոֆֆը

Դիտումների քանակ՝ 1082

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում 5 ամիս ժամանակահատվածով գտնվող Ֆուլբրայթի կրթաթոշակակիր պրոֆեսոր Փիտր Թումանոֆը մարտի 25-ին հյուրընկալվել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում:

Այս մասին հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից՝ նշելով, որ պրոֆեսոր Թումանոֆին Գյումրու մասնաճյուղ այցի ընթացքում ուղեկցել են ՀՊՏՀ գիտության և արտաքին  կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը և արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՊՏՀ Գյումու մասնաճյուղի տնօրեն Սամսոն Դավոյանը, մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Պրոֆեսորը հանդես է եկել «Համեմատականտնտեսականհամակարգերևզարգացում» թեմայով բաց դասախոսությամբ: Մանրամասն տեղեկատվություն է տրամադրվել համեմատական համակարգերի վերլուծության, շուկաների ու հիերարխիաների վերաբերյալ, ներկաներին ներկայացվել են որոշ համեմատական տվյալներ:

Հանդիպման ավարտին դասախոսներն ու ուսանողները հնարավորություն են ունեցել բանախոսին ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը:

Հ.Գ. Լուսանկարները վերցված են Գյումրիի լրատվամիջոցներից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին