Օգտակար նյութեր՝ հետազոտողների համար. «Ամբերդը» համագործակցում է «Focus-Economics»-ի հետ
10.03.2016
Ամբերդ
Դիտումների քանակ՝ 2281
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը համագործակցում է «Focus-Economics»-ի հետ, որը հարցումների միջոցով ընդհանրացնում և հրապարակում է երկրների ֆինանսատնտեսական ցուցանիշների վերլուծությունները և կանխատեսումները: Կենտրոնից տրամադրել են կազմակերպության զեկույցը, որը ներառում է Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրները, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը:
Հետազոտական կենտրոնից հայտնում են, որ հրապարակվող նյութերը օգտակար կլինեն հետազոտողների համար: Զեկույցն անգլերեն է, կարող եք ծանոթանալ կայքի «Ամբերդ» բաժնի ներքո՝ այստեղ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին