Հայտնի են 2017թ. ՀՊՏՀ լավագույն մարզիկները
Ամեն տարվա ավարտին ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնն ամփոփում է տարվա միջազգային և հանրապետական առաջնություններում, բուհական ու միջբուհական տարբեր մրցաշարերում ՀՊՏՀ մարզիկ-մարզուհիների արձանագրած հաջողությունները և հրապարակում ՀՊՏՀ 10 լավագույն ուսանող-մարզիկների անունները: Ներկայացնում ենք 2017թ. լավագույն տասնյակը, բայց ցանկանում ենք ընդգծել, որ սույն հերթականությունը պայմանական է:
Տեր-Բալյան Վահան /բազկամարտ/-ՌԴ բաց առաջնության չեմպիոն, ՌԴ սպորտի վարպետ, ֆինանսական ֆակուլտետ, 3-րդ կուրս
Մամիկոնյան Վլադիմիր /լող/-ՀՀ առաջնությունների հաղթող և մրցանակակիր, միջազգային մրցաշարերի մասնակից, ՀՀ սպորտի վարպետ, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ, հեռակա բակալավրիատ, 5-րդ կուրս
Աղասյան Լևոն /եռացատկ/-Մալթայում ատլետիկայի Եվրոպայի 3-րդ լիգայի թիմային առաջնության չեմպիոն, ՀՀ ատլետիկայի առաջնության հաղթող, մարքեթինգի և բիզնեսի կազմակերման ֆակուլտետ, 3-րդ կուրս
Հակոբյան Նարինե /հրաձգություն/-Ուսանողական մարզական 18-րդ խաղերի հաղթող, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ, 3-րդ կուրս
Ստեփանյան Արա /ուժային եռամարտ/-Ուսանողական մարզական խաղերի արծաթե մեդալակիր, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, 1-ին կուրս
Աբրահամյան Դավիթ /վոլեյբոլ/-ՀՀ ուսանողական մարզական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, կառավարման ֆակուլտետ, 2-րդ կուրս
Դոքմանյան Հակոբ /ֆուտզալ/-ՀՀ հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության մասնակից, ուսանողական մարզական խաղերի հաղթող, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, մագիստրատուրա, 2-րդ կուրս
Այվազյան Սամվել /ֆուտզալ/-ՀՀ ուսանողական մարզական խաղերի հաղթող, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, հեռակա բակալավրիատ, 3-րդ կուրս
Բաղդադյան Արա /ֆուտզալ/- ՀՀ ուսանողական մարզական խաղերի հաղթող, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ, մագիստրատուրա, 2-րդ կուրս
Մաթևոսյան Դավիթ /ձյուդո/-ՀՀ ուսանողական մարզական խաղերի բրոնզե մեդալակիր, կառավարման ֆակուլտետ, 4-րդ կուրս
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին