Հավաստագրեր հանձնվեցին ՀՊՏՀ-ում վերապատրաստված քաղծառայողներին
25.09.2015
Դիտումների քանակ՝ 1030

Սեպտեմբերի 15-ից մեր բուհում մեկնարկած ՀՀ քաղծառայողների վերապատրաստման դասընթացների առաջին ենթափուլն ավարտվեց այսօր: Դասընթացների աշնանային փուլի առաջին խմբում (սեպտեմբերի 15-25) ընդգրկված էր նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող թվով 32 անձ:
Քաղծառայողներին շնորհավորեց և հավաստագրերը հանձնեց ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի առաջատար մասնագետ Աիդա Առուստամյանը:
Հիշեցնենք, որ դասընթացների աշնանային փուլը կտևի մինչև սույն թվականի նոյեմբերի 15-ը:
Շնորհավորում ենք վերապատրաստված քաղծառայողներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին