ՀՊՏՀ առաջին դիմորդը հայտագրվեց. բուհում մեկնարկել է ընդունելության գործընթացը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօրվանից մեկնարկել է 2015-2016 ուստարվա ընդունելությունը, ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը սկսել է իր աշխատանքը:
Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանը մեզ հայտնեց, որ համալսարան է դիմել առաջին դիմորդը. նա Ժենյա Ասատրյանն է: ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում դիմորդն ասաց, որ իրեն գրավում է տնտեսագետի մասնագիտությունը և սիրելի մասնագիտությունը ստանալու համար հայաստանյան բուհերից ընտրել է ՀՊՏՀ-ն:
«Ընտրել եմ կառավարում մասնագիտությունը, որը նշել եմ առաջին հայտով: Հուսով եմ՝ հաջող կհանձնեմ բոլոր քննությունները և շուտով կդառնամ Տնտեսագիտական համալսարանի ուսանող»,-վստահորեն ասաց Ժենյան, հավելելով, որ դպրոցում գերազանց առաջադիմություն ունի:
Մերի Բադալյանի փոխանցմամբ՝ այսօրվանից սկսվել է առկա բակալավրիատի ընդունելության 1-ին փուլը:
Նշենք, որ դիմորդների հայտագրումը կատարվում է ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովում, որը գտնվում է բուհի ֆինանսական ֆակուլտետի 1-ին հարկում: Հասցեն` Նալբանդյան 128, հեռախոս` 593 473:
Բոլոր դիմորդներին մաղթում ենք հաջողություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին