ՀՊՏՀ պրոֆեսորի գիտաուսումնական հոդվածը՝ ՀՀ ԳԱԱ «Գիտության աշխարհում» հանդեսում
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Թավադյանի «Տնտեսամաթեմատիկական մտածելակերպ. տնտեսամաթեմատիկական խնդիրների լուծման արդյունավետ միջոց» հոդվածը տպագրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Գիտության աշխարհում» հանդեսում:
Մեր պրոֆեսորի հոդվածը բաղկացած է «Մաթեմատիկական տնտեսագիտության կիրառությունը», «Լավարկային որոշումների ընդունման մեթոդներ», «Տնտեսաչափության մեթոդներ», «ֆինանսական մաթեմատիկա», «Նմանակումային (իմիտացիոն) մոդելավորում», «Տնտեսամաթեմատիկական մեթոդների կիրառությունը Հայաստանում» մասերից:
Ինչպես ընդգծում է պրոֆեսոր Աշոտ Թավադյանը՝ սույն հոդվածն ունի գիտաուսումնական նշանակություն:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք ընթերցել այստեղ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին