Սեյրան Օհանյանը հյուրընկալվեց ՀՊՏՀ-ում. ռազմահայրենասիրական դաստիարակության ևս մեկ դրվագ, որով տրվեց հոբելյանական միջոցառումների մեկնարկը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1245

Սեպտեմբերի 12-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հյուրն էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։  Բուհում հյուրընկալվել էր նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր  Կարեն Ավագյանը:

Նախարարը բուհի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ ծաղկեպսակ դրեց ՀՊՏՀ բակում տեղադրված «Զոհվածների հիշատակին» հուշաքարի մոտ: Այնուհետև մասնակցեց ՀՊՏՀ  ուսանող-ազատամարտիկների անվան լսարանի բացման հանդիսավոր արարողությանը, որին կից կգործի նաև թանգարան:

ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի 2-րդ հարկում գտնվող լսարանի պատերին ազատամարտիկների լուսանկարներն են, դրանց վերևում «Բարձունքը մերն է, տղերքը չկան, Տղերքն ավելի բարձրում մնացին…» վերտառությունն է, հանդիպակաց պատին՝ ՀՀ և ԼՂՀ ազգային հերոսների լուսանկարները: Ցուցափեղկերի տակ ՀՊՏՀ անվեհեր ազատամարտիկների պարգևներն են, անձնական իրերը, որոնք սիրով համալսարանի թանգարանին են տրամադրել նրանց հարազատները:

Լսարանի բացմանը, բարձրաստիճան պաշտոնյաներից բացի, ներկա էին նաև զոհված ուսանող-ազատամարտիկների ընտանիքների անդամները, հարազատներն ու մարտական ընկերները, ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները: 
Լսարանի բացման արարողությունից հետո ՀՊՏՀ մեծ հանդիսասրահում կայացավ «1-ը դարձնենք 100» խորագիրը կրող ծրագրի շնորհանդեսը՝ նվիրված հայալեզու Վիքիպեդիան Արցախյան պատերազմի մասին պատմող նյութերով հարստացնելուն:

Նախ հնչեց ՀՀ օրհներգը, ապա ելույթ ունեցավ ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:

«Այս ուսումնական տարեսկիզբը մեր համալսարանում մեկնարկել է հարուստ ու հագեցած. ուսումնական գործընթացին զուգահեռ սկիզբ են առել միջոցառումներ, հանդիպումներ: Իսկ այսօրվանից մեր համալսարանի ուսանողական խորհուրդը, որը բոլորում է իր երկու տասնամյակը, մեկնարկում է հոբելյանական միջոցառումների շարք»,-ասաց Կորյուն Աթոյանը` շարունակելով. «Արցախյանազատամարտը փառավոր էջեր գրեց մեր ժողովրդի հերոսական պատմության մեջ: Այդ տարիներինբազմաթիվերիտասարդներզենքվերցրինևմիացանազգային-ազատագրականպայքարին: Պայքարող մարտիկների  շարքերում էին նաև մեր համալսարանիուսանողներն ու դասախոսները»:Համալսարանի ղեկավարն անդրադարձավ Արցախյան գոյամարտին ՀՊՏՀ ներկայացուցիչների մասնակցությանը, երիտասարդության այսօրվա դաստիարակության խնդիրներին, շնորհակալություն հայտնեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ մշտապես բուհի կողքին լինելու համար: «Վստահ եմ, որ ձեր անցած պատվաբեր ճանապարհը, մարդկային արժանիքները, ձեր բարձր կերպարը մեր երիտասարդության համար ոգևորիչ օրինակ է»,- ասաց Կորյուն Աթոյանը: Նա նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամին՝ հանդիպումը կազմակերպելու համար, ևս մեկ անգամ շնորհավորեց ՈՒԽ-ին՝ հոբելյանի առիթով:

Հաջորդիվ ՀՊՏՀ ասպիրանտ, «1-ը դարձնենք 100» ծրագրի հեղինակ Հայկ Բեջանյանը ներկայացրեց Վիքիպեդիայում Արցախյան պատերազմին նվիրված հայերեն հոդվածները և նշեց, որ ՀՊՏՀ-ականները արձագանքել են ՊՆ նախարարի՝ Վիքիպեդիան հայերեն հոդվածներով հարստացնելու  կոչին և մեկ ամսվա ընթացքում հասցրել են տեղադրել Արցախյան պատերազմին նվիրված 100 հոդված:  Ընդ որում, հոդվածներում հրապարակվել են ՀՊՏՀ զոհված ազատամարտիկների մասին կենսագրական տեղեկություններ (նրանց կյանքից հետաքրքրական դրվագներ), նրանց մարտական ուղին,  նաև՝ բացառիկ լուսանկարներ, որոնք հրապարակվում են առաջին անգամ: Շեշտվեց ՀՊՏՀ նորաստեղծ «Նժդեհ» ռազմահայրենասիրական ակումբի գործունեությունը, որը միտված է բանակ-հասարակություն կապն ամրապնդելուն: Ելույթ ունեցավ նաև ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը. վերջինս ընդգծեց, որ ուսխորհուրդը իրականացնում է ռազմահայրենասիրական մի շարք  ծրագրեր:

«Հարգարժան պարոն ռեկտոր, հարգարժան պարոն Ավագյան, սիրելի դասախոսներ, ուսանողներ, թույլ տվեք ՊՆ ողջ անձնակազմի, ղեկավարության և անձամբ իմ անունից ողջունել ՀՊՏՀ-ին, շնորհավորել Գիտելիքի օրվա, ՈւԽ-ի 20-ամյակի և գալիք՝ Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայկական տոնացույցում կան 2 ամիսներ, որոնք առանձնակի նշանակություն ունեն մեզ համար՝1-ինը մայիսն է՝ որպես հաղթանակների ամիս, 2-րդը՝ սեպտեմբերը՝ որպես անկախության ամիս. նշվում են և' Արցախի, և' ՀՀ անկախության տոները: Այս օրերին ՀՀ ՊՆ-ը, ԿԳ նախարարության հետ համատեղ իրականացնում է փոխադարձ այցելություններ և համատեղ միջոցառումներ՝ դպրոցներում, բուհերում, զորամասերում»,- այսպես սկսեց իր ելույթը ՊՆ նախարարՍերյան Օհանյանը՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է սեպտեմբերյան բուհական հանդիպումների շարքը մեկնարկել հենց ՀՊՏՀ-ից:

Նախարարն  անդրադարձավ ԶՈւ գործունեությանը, վերջին շրջանում հակառակորդի կողմից իրականացվող ոտնձգություններին, դրանց արժանի հակահարված տալու՝ հայկական բանակի իրականացրած  միջոցառումներին և սխրագործություններին: Պաշտպանության նախարարն ընդգծեց բանակ-հասարակություն կապի ամրապնդման կարևորությունը և ողջունեց ուսանողների ռազմահայրենասիրական բոլոր նախաձեռնությունները:

Միջոցառման ավարտին ուսանողները հարցեր ուղղեցին ՀՀ պաշտպանության նախարարին: Սերյան Օհանյանը պարգևներ հանձնեց  Տնտեսագիտական համալսարանում ռազմահայրենասիրական ակտիվ գործունեություն ծավալող ուսանողներին, ասպիրանտներին, դասախոսներին: Նախարարի հրամանով  պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող ՀՊՏՀ 3 ուսանող ստացավ արձակուրդ:

Համագործակցության համար Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանին՝ նրան նվիրելով հուշանվեր՝ պաշտպանության նախարարության մանրակերտը: Կորյուն Աթոյանը նախարարին հանձնեց խորհրդանշական հուշանվեր՝ նավ, մաղթելով նախարարի ղեկավարած կառույցին խաղաղ ընթացք ալեկոծ ծովում:

ՀՊՏՀ բակում նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին:

Այսպիսով, հայրենասիրական ոգով ու բարձր տրամադրությամբ հագեցած միջոցառումներով տրվեց  բուհի ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված տոնակատարությունների մեկնարկը։ Նշենք, որ այսօրվա հանդիպումը կազմակերպվել էր ՀԵՀ-ի աջակցությամբ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին