Կյանքի կոչվեց ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի հերթական նախաձեռնությունը
Կյանքի կոչվեց ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի հերթական նախաձեռնությունը. այսօր ՀՊՏՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի և Ayvazyan&Partners-ի կազմակերպած յուրօրինակ «Եթե գիտես:7:1» թրեյնինգների առաջին դասընթացը:
«Այվազյան ընդ Փարթնըրս» ընկերությունը, որը զբաղվում է վաճառքի զարգացմամբ և թրեյնինգներով, ներկայացավ ՀՊՏՀ-ականներին: Սա յուրօրինակ շնորհանդես էր, որը ներկայացրեց ընկերության գործունեության ուղղվածությունն ու այն դասընթացի բովանդակությունը, որն ընկերությունը նախաձեռնել է ՀՊՏՀ-ի շարունակական և լրացուցիչ կենտրոնի հետ համատեղ և կրում է «Եթե գիտես:7:1» խորագիրը: Առաջին դասընթացը վարում էր ընկերության սեյլզ թրեյներ Վահե Այվազյանը:
«Այվազյան ընդ Փարթնըրս» ընկերության մասնագիտական գործունեության մասին խոսեցին Բուկինիստական գրախանութների ցանցի տնօրեն Լորիս Վարդանյանը և «Ջազվե» սրճարանների ցանցի, «Ջազվե» սուրճի և «Հզոր չիփսերի» վաճառքով զբաղվող ընկերության տնօրեն Տիգրան Հակոբյանը, որոնք անմիջականորեն օգտվել են և շարունակում են օգտվել ընկերության մատուցած բիզնեսի կառավարման, վաճառքի զարգացման ծառայություններից:
ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոեռեկտոր Գագիկ Վարդանյանը ողջունեց այս նախաձեռնությունը, որը համալսարանում կյանքի է կոչվել շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի ջանքերով: Նա նշեց, որ նմանօրինակ վարժանքներ անցած մասնագետները ստանում են այնպիսի հմտություններ, որոնց շնորհիվ ավելի նախաձեռնող ու հաջողակ են դառնում գործնական դաշտում:
Առաջին դասընթացի ավարտից հետո, որը մեր բուհի ուսանողների համար անցկացվեց անվճար, ցանկացողները տեղում հայտեր` դիմում-պայմանագրեր լրացնելու հնարավորություն ստացան:
Տեղեկացնենք, որ նրանք, ովքեր ներկա չէին առաջին հանդիպմանը, սակայն դասընթացներին մասնակցելու ցանկություն ունեն, դիմում-պայմանագիր լրացնելու հնարավորություն կստանան նաև առաջիկա 3 օրերին` մինչև փետրվարի 22-ը դիմելով ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոն: Փետրվարի 23-ին դիմողները կտեղեկացվեն դասընթացների օրերի մասին:
Հիշեցնենք, որ դասընթացի ամբողջ ծրագիրը կտևի 2 ամիս, շաբաթական 2 հանդիպում: Թեմատիկ ուղղություններն են` մարքեթինգ, կառավարման հմտություններ, գովազդ և PR, մոտիվացիա, մերչենդայզինգ, լոգիստիկա, բանակցություններ, թայմ մենեջմենթ, հաջողության գաղտնիքներ և այլն:
Դասընթացի ամսական արժեքը 19.900 դրամ է: Վերջում մասնակիցները կստանան հավաստագրեր` ՀՊՏՀ-ի և «Այվազյան ընդ Փարթնըրսի» կնիքներով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին