Հայտնի են դարձել ՀՊՏՀ 2012 թվականի 10 լավագույն մարզիկները
12.12.2012
Դիտումների քանակ՝ 1141
ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնը, ամփոփելով 2012 թվականի ընթացքում ՀՊՏՀ մարզիկների բուհական, միջբուհական և հանրապետական տարբեր մրցաշարերում ցուցաբերած արդյունքները, ինչպես նաև հաշվի առնելով առանձին մարզիկների գրանցած բարձր ցուցանիշները հանրապետական մրցումներում, հրապարակել է ՀՊՏՀ 10 լավագույն ուսանող մարզիկների անունները:
Եվ այսպես, մեր բուհի լավագույն մարզիկներ են ճանաչվել`
- Լևոն Աղայան՝ հեռացատկորդ, ՀՀ չեմպիոն, ռեկորդակիր, սպորտի վարպետ (մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ, 1-ին կուրս),
- Հովհաննես Արզումանյան՝ ՀՀ միջբուհական արագ շախմատի առաջնության չեմպիոն, սպորտի վարպետության թեկնածու (հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետի 1-ին կուրսի մագիստրանտ),
- Լուսինե Թորոսյան` շախմատի երիտասարդական հանրապետական առաջնության արծաթե մեդալակիր, ՀՀ ուսանողական մարզական խաղերի մրցանակակիր (ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի 1-ին կուրսի մագիստրանտ),
- Նարեկ Մակարյան` ՀՀ ուսանողական մարզական խաղերի ֆուտբոլի մրցաշարի չեմպիոն (տնտեսության կարգավորման և ՄՏՀ ֆակուլտետ, հեռակա ուսուցում, 5-րդ կուրս),
- Դավիթ Գրիգորյան` ՀՀ ուսանողական մարզական խաղերի ֆուտբոլի մրցաշարի չեմպիոն, ՀՀ ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի մասնակից (մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 2-րդ կուրսի մագիստրանտ),
- Արամ Մելքոնյան` ՀՀ վոլեյբոլի հավաքականի անդամ, ՀՀ կրկնակի չեմպիոն (մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ, 4-րդ կուրս),
- Հովհաննես Տոնոյան` ՀՀ ուսանողական մարզական խաղերի ձեռքի գնդակի առաջնության արծաթե մեդալակիր (ֆինանսական ֆակուլտետ, 3-րդ կուրս),
- Շողեր Անտոնյան` սեղանի թենիսի ՀՀ կրկնակի չեմպիոն, սպորտի վարպետ, ՀՀ ուսանողական մարզական խաղերի եռակի չեմպիոն (տնտեսության կարգավորման և ՄՏՀ ֆակուլտետ, 4-րդ կուրս),
- Անի Ատուրյան` ՀՀ ուսանողական մարզական խաղերի եռակի չեմպիոն (կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսի մագիստրանտ),
- Սաթենիկ Գրիգորյան` ՀՀ ուսանողական մարզական խաղերի վոլեյբոլի առաջնության չեմպիոն (ֆինանսական ֆակուլտետի 1-ին կուրսի մագիստրանտ):
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին