Ի՞նչ հմտություններ են պահանջվում աշխատանքի շուկա մուտք գործելու համար. խորհրդատվություն ուսանողներին

Դիտումների քանակ՝ 1102

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդի ուսումնագիտական հանձնաժողովի և «Global HR» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ այսօր ՀՊՏՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ խորհրդատվություն` նվիրված այն հմտությունների լուսաբանմանը, որոնք անհրաժեշտ են աշխատանքի շուկա մուտք գործելու համար։ Խորհրդատվությունը վարեց «Global HR» ՍՊԸ տնօրեն Նաթելլա Շահնազարյանը: 

Վերջինս մասնավորապես անդրադարձավ ինքնակենսագրական գրելու հմտություններին՝ նախ հորդորելով այն գրել հայերենով: Նաթելլա Շահնազարյանը կարևորեց ճիշտ կազմված ինքնակենսագրականի (CV/Resume) դերը աշխատանքային առաջընթացի գործում: Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր մեկնարկած աշխատաշուկա մուտք գործելու համար պահանջվող հմտություններին նվիրված 5-օրյա խորհրդատվությունների շարքը կավարտվի դեկտեմբերի 14-ին: Վաղվա հանդիպումը կնվիրվի աշխատանքի ընդունելու համար խիստ անհրաժեշտ հարցազրույցի գործընթացին: 

Նշենք, որ ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը, ևս կարևորելով աշխատաշուկա մուտք գործելու հարցում ճիշտ ինքնակենսագրականի (CV/Resume), մոտիվացիոն և ուղեկցող նամակի, հարցազրույցի դերը, ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Կարիերիա» էջի «Աշխատաշուկա» բաժնում ծանոթացնում է դրանց կազմման հմտություններին։


ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին