ՀՊՏՀ ուսանողական գիտական ընկերության 34-րդ նստաշրջանի աշխատանքը շարունակվում է
Այսօր ժամը 10.00-ից շարունակվում է երեկ լիագումար նիստով բացված ՀՊՏՀ ՈՒԳԸ 34-րդ նստաշրջանի աշխատանքը: Այս պահին այն ընթանում է մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի թիվ 310 լսարանում, այնուհետև մինչև 17.00-ն կշարունակվի ՀՊՏՀ նիստերի սրահում:
Ուսանողական գիտական ընկերության նախագահ Վլադիմիր Գևորգյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց, որ այսօր կլսվի շուրջ 20 զեկուցում և, ինչպես հրապարակվեց երեկ, դրանք կգնահատի բուհի գիտնական մանկավարժներից կազմված հեղինակավոր մրցատյանը:
Հիշեցնենք, որ ՈՒԳԸ 34-րդ նստաշրջանի աշխատանքներին իրենց մասնակցությունն են բերել նստաշրջանի նախորդ` ֆակուլտետային փուլում հաղթած աշխատանքների հեղինակները բակալավրեր և մագիստրանտները, որոնք նախորդ փուլին չեն մասնակցել: Ֆակուլտետային փուլն անցկացվել է 2011-2012 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում: Իսկ երեկ լիագումար նիստի հանդիսավոր բացումից հետո մասնակիցներն ունկնդրեցին 4 զեկուցում, որոնք ներկայացվեցին էլեկտրոնային հավելվածով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին