Ուսումնական կիսամյակի նախաշեմին

Դիտումների քանակ՝ 696

Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը, ուսումնական կիսամյակի նախաշեմին, ամբողջացնելով ընթացիկ խնդիրներն ու անելիքները, մեզ տեղեկացրեց, որ արդեն իսկ կազմվել են նոր ուսումնական կիսամյակի դասացուցակները, որոնք ներկայացվել են ուսումնակազմակերպական աշխատանքների գծով  պրոռեկտորին, և դասերն սկսելուց ամենաուշը մեկ օր առաջ դրանք կփակցվեն:

Նա նաև նշեց, որ լուծարքների արդյունքների ամփոփումն ի ցույց հանեց այն հանգամանքը, որ լուծարքում մնացածների 50 տոկոսից ավելին քննական դրական միավորի շեմը չի հաղթահարել համակարգչային թեստային քննություններից:

Դեկանի տեղեկացմամբ` դեկանատում արդեն ընթացքի մեջ է քննաշրջանի արդյունքների հիման վրա կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակների կազմումը, որոնց հիման վրա կտրվեն հրամաններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին