Այսօր տեղի է ունեցել հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի խորհրդի նիստը

Դիտումների քանակ՝ 783

ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանի տեղեկացմամբ` այսօր տեղի է ունեցել իրենց ֆակուլտետի խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են 2011-2012 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքները, մագիստրատուրայի փորձառության կազմակերպման ընթացքը (զեկուցել են ամբիոնների վարիչները), ինչպես նաև հաստատվել է  ամբիոնների` 2011-2012 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի աշխատանքային պլանը և հավանություն է տրվել ֆակուլտետի` 2011-2012 թթ. աշխատանքային պլանին:

Ֆակուլտետի խորհրդի նիստի ընթացիկ հարցերում կարևորվել են` ՀՀ ԿԳ նախարարի 2011 թ. նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման  (ազատման) և վերականգնման կարգը հաստատելու մասին» հրամանը, դրա նշանակությունը, ինչպես նաև առանձին դրույթների պարզաբանման անհրաժեշտությունը, և ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Էսմա Դալլաքյանին հանձնարարվել է նշյալ կարգի մասին ծանուցել ուսանողությանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին