ՀՊՏՀ-ում քննաշրջանն ավարտական փուլում է
25.01.2012
Դիտումների քանակ՝ 741
ՀՊՏՀ-ում քննաշրջանն ավարտական փուլում է: Այսօր` հունվարի 25-ին, ուսանողները կհանձնեն իրենց վերջին` ամփոփիչ քննությունը և կմեկնեն երկշաբաթյա հանգստի:
Տեղեկացնենք, որ քննական այս օրերի ընթացքում բակալավրիատի առկա ուսուցման բոլոր կուրսերում հաջողությամբ են կազմակերպվել համակարգչային թեստային, թեստային և գրավոր եղանակով քննություններ: Քննաշրջանն անցել է սահմանված ժամանակացույցի համաձայն՝ առանց արտառոց պատահարների: Այսպիսով, մինչ օրս բոլոր քննական ձևերից կազմակերպվել է 681 քննություն: Այսօր կանցկացվի 69 քննություն:
Հեռակա բակալավրիատի առաջինից երկրորդ կուրսերը քննական այս օրերի ընթացքում հանձնել են 136 քննություն: Դեկտեմբերի 25-ին նրանց համար կկազմակերպվի ևս 19 քննություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին