Մեկնարկեց ուսանողական գիտական ընկերության 33-րդ նստաշրջանի եզրափակիչ փուլը

Դիտումների քանակ՝ 664

Դեկտեմբերի 5-ին ՀՊՏՀ նիստերի սրահում իր  աշխատանքները սկսեց ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) 33-րդ նստաշրջանի եզրափակիչ փուլը:

Առաջին պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, կարևորելով  ուսանողական գիտական ընկերության  աշխատանքը,  ասաց. «Այսպիսի միջոցառումները զարգացնում են ուսանողների ստեղծագործական միտքը, հետազոտական ունակությունները, օգնում ինքնահաստավելու ու ինքնադրսևորվելու»:  Պրոռեկտոը հավաստիացրեց, որ բուհի ղեկավարությունը մշտապես պատրաստ է օգնելու երիտասարդ գիտնական հետազոտողներին: Նրա տեղեկացմամբ,լավագույնները կխրախուսվեն և հոդվածները տպագրելու իրավունք կստանան:  Իր խոսքի ավարտին Գագիկ Վարդանյանը հույս հայտնեց, որ ապագայում կատարվող աշխատանքերն էլ ավելի կաշխուժանան և մեր երիտասարդ հետազոտողները հնարավորություն կունենան հանդես գալու միջազգային գիտաժողովներում` բարձր պահելով  ՀՊՏՀ-ի պատիվը:

Գիտության և որակի կառավարման վարչության պետ Գրիգոր Նազարյանը ներկայացրեց նստաշրջանի ընթացակարգը և հաջողություններ մաղթեց մասնակիցներին:

Առաջինը ելույթ ունեցավ կառավարման ֆակուլտետի մագիստրանտ Տաթև Կլեկչյանը` «Բուհերի շրջանավարտների զբաղվածության հիմնախնդիրները> թեմայով: Երկրորդը ամբիոնին մոտեցավ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի մագիստրանտ Էդուարդ Հակոբյանը և անդրադարձավ ՀՀ վճարային հաշվեկշռի վրա իրական փոխարժեքի ազդեցության գնահատման հիմնախնդիրներին:

ՈՒԳԸ  33 նստաշրջանը աշխատանքները կեզրափակի դեկտեմբերի 6-ին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին