Բարի գալուստ. ՀՊՏՀ-ում սկսվել է ուսումնական տարվա 2-րդ կիսամյակը

Դիտումների քանակ՝ 2958

Տնտեսագիտական մայր բուհի առկա կրթաձևում այսօր մեկնարկեց 2017-2018 ուստարվա 2-րդ կիսամյակը: Ձմեռային արձակուրդներից հետո ուսանողները  վերադարձել են նոր եռանդով, ուսումնաշրջանը թարմ ուժերով սկսելու պատրաստակամությամբ: Նոր ուսումնական կիսամյակի մեկնարկի առիթով ՀՊՏՀ-ականներին  շնորհավորել են դեկաններն ու փոխդեկանները, հորդորել են առավել աչալուրջ լինել ուսման նկատմամբ, լրացնել նախորդ կիսամյակի բացթողումները:

Ձեզ ենք ներկայացնում ակնթարթներ առաջին դասերից, որոնք արձանագրել ենք ֆակուլտետներ կատարած շրջայցի ընթացքում:

Դասացուցակներն օրեր առաջ հրապարակել էինք կայքում, կարող եք վերհիշել այստեղ  :

2-րդ կիսամյակի համար ուսման վարձի զեղչի դիմումները կընդունվեն փետրվարի 9-ից մինչև մարտի 12-ը: ՀՊՏՀ-ում ուսանողական նպաստի, պետական և անվանական կրթաթոշակների հատկացման կանոնակարգը տե'ս նշված հղումով՝ https://asue.am/upload/files/npastneri_kanonakarg_22.06.2016.pdf:

Հեռակա ուսուցման համակարգում 2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքները կմեկնարկեն փետրվարի 26-ին, իսկ դասացուցակները կայքում հասանելի կլինեն առաջիկայում:

Սիրելի' ուսանողներ, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հիշեցնում է, որ հետևելով ՀՊՏՀ պաշտոնական կայքին, իրազեկ կլինեք ուսումնական գործընթացին առնչվող կարևոր նորություններին, սպասվող բուհական միջոցառումներին, կծանոթանաք թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններին, ՀՊՏՀ շնորհալի ուսանողների պատմություններին, ձեզ հետաքրքրող այլ տեղեկությունների: Կարող եք հավանել ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջը և ձեր ամենօրյա լրահոսում կարդալ asue.am-ի նորությունները:

Մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին