ՀՀ ֆինանսական շուկայում հունվարին կատարված գործառնությունները. ամփոփում է «Ամբերդ»-ը

Դիտումների քանակ՝ 2552

ՀՊՏՀ «Ամբերդ»  հետազոտական կենտրոնն ամփոփել է ՀՀ ֆինանսական շուկայում հունվար ամսին կատարված գործառնությունները:

Համաձայն ամփոփման՝ հունվար ամսվա ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը կիրառել է հիմնականում իրացվելիության կրճատման գործիքներ: Իրացելիության ավելացման գործիքներից,ի տարբերություն դեկտեմբեր ամսվա, կիրառվել են շաբաթական ռեպո գործարքները, որոնց ծավալը կազմել է 10 մլրդ  ՀՀ դրամ:  ԿԲ-ն, ի տարբերություն դեկտեմբեր ամսվա, պետական պարտատոմնսերի առք չի իրականացրել:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը ամսվա ընթացքում  հիմնականում դրսևորել է նվազման միտում՝ ամսվա վերջին ամսվա սկզբի դրությամբ նվազելով մոտ 0.07% առքի և վաճառքի փոխարժեքների  համար:  Ի տարբերություն դեկտեմբեր ամսվա, հունվար ամսին եվրոյի փոխարժեքները անկում չեն ապրել, այլ ցուցաբերել են աճի միտում,ինչպես և ռուսական ռուբլին:

Ռեպո և  սվոփ գործառնությունների, միջբանկային վարկերի շուկաներում նույնպես ակտիվ է եղել: Արտաբորսայական ռեպոների ծավալը աճել է 10.8%-ով, Եվրոբոնդերով կնքված ռեպոների ծավալը աճել՝ 16 %-ով: Միջբանկային վարկերի շուկաներում նկատվել են տարբեր միտումներ: ՀՀ դրամով միջբանկային վարկերը կտրուկ աճել են 95.2%-ով, իսկ դոլարային վարկերը աճել են 14.8%- ով: Սվոփ շուկայում դոլարով կնքված սվոփների ծավալը նվազել է 17.9%-ով: Բացի դրանից,  կնքվել են նաև սվոփ պայմանագրեր եվրոյով, որոնց ծավալը դեկտեմբեր ամսվա համեմատ նվազել է 25%-ով:

Պետական պարտատոմսերի և' առաջնային, և' երկրորդային շուկաներում հիմնականում գրանցվել է բավականին մեծ ակտիվություն և հիմնականում տոկոսադրույքների նվազման միտումներ, ինչի արդյունքում  շրջանառության մեջ եղած կարճաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը հունվար ամսվա վերջին կազմել է 7.0961 (դեկտեմբերի վերջին՝ 7.9337): Միջնաժամկետ և երկարաժամկետ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը շրջանառության մեջ կազմել է 12.3744՝ նախորդ ամսվա վերջի 14.0361%-ի փոխարեն:

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գործարքների ծավալը նախորդ ամսվա համեմատ նվազել  է մոտ 11 անգամ, իսկ եկամտաբերությունները ,պայմանավորված ֆինանսական շուկաներում եկամտաբերությունների նվազման միտումներով, էականորեն նվազել են: Բաժնետոմսերի շուկայում գործարքների ծավալը մոտ 91.65 %-ով պակասել է նախորդ ամսվա ցուցանիշից:

Ֆինանսականշուկայիամփոփցուցանիշներ

Արտարժույթիշուկայիամփոփցուցանիշներ

ՀՀԿԲդրամավարկայինքաղաքականությանամփոփցուցանիշներ

Ֆինանսականշուկաներիվիճակըևզարգացումները 2017թ հունվարամսին (ամսականտեսություն )

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին