ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը լույս է ընծայել 2015-2016 թվականների հետազոտական աշխատանքները

Դիտումների քանակ՝ 2213

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի 2015-2016թթ. հետազոտական աշխատանքներից 4-ը տպագրվել են: ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Ամբերդ» բաժնի ներքո հետազոտական աշխատանքները հասանելի են. դրանք են «Մասշտաբային բնակարանաշինությունը՝ որպես ներքին արտադրության խթանմամբ, տնտեսական աճի ապահովման և  համաչափ տնտեսական զարգացման ուղղություն» (հեղինակային խումբ՝ Կորյուն Աթոյան, Դավիթ Հախվերդյան, Թաթուլ Մկրտչյան, Կարեն Հակոբյան, Արմեն Գրիգորյան), «Չինաստանի ուղեղային կենտրոնները» ( հեղինակային խումբ՝ Վարդան Աթոյան, Շուշան Մովսիսյան), «Հայաստանի Հանրապետության արտահանման բազմազանեցման և աճի հնարավորությունները» (հեղինակային խումբ՝ Զոյա Թադևոսյան, Սամվել Ավետիսյան, Դիանա Գալոյան, Արսեն Պետրոսյան, Քնարիկ Վարդանյան, Լարիսա Բաղդասարյան) և «ՀՀ մարզերում փոքր և միջին բիզնեսի զարգացման ազդեցությունը աղքատության կրճատման վրա» (հեղինակային խումբ՝ Միքայել Մելքումյան, Անահիտ  Մելքումյան, Ֆրիդա Բահարյան, Արթուր Առաքելյան, Սուսաննա Վարդանյան, Սերգեյ  Էլարյան, Վարդան  Մարության):

Կենտրոնի աշխատակազմից հայտնեցին, որ հետազոտական որոշ աշխատանքներ էլ տպագրության փուլում են և շուտով կլինեն ընթերցողների և հետազոտողների սեղանին:

«Ամբերդ» հետազոտական կենտրոնը պատրաստել և հրապարակման է ներկայացրել նաև ֆինանսական շուկաների ամենամսյա մշտադիտարկումների հունիսյան տեսությունը, որը հասանելի է հետևյալ հղումով՝ asue.am/am/էջեր-220//ֆինանսական-շուկաների-մշտադիտարկումներ-2709:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին