Հայտնի են տնտեսագիտության Նոբելյան մրցանակի 2022 թ․ դափնեկիրները

10.10.2022
Դիտումների քանակ՝ 1187

Այսօր հայտնի դարձան տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները։ Ալֆրեդ Նոբելի հիշատակին Շվեդիայի ազգային բանկն այն շնորհել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախկին նախագահ Բեն Բեռնանկեին և ամերիկացի հետազոտողներ Դուգլաս Դայմոնդին և Ֆիլիպ Դիբվիգին։ Նրանք հաղթող են ճանաչվել բանկերի և ֆինանսական ճգնաժամերի ուսումնասիրության համար։ Նոբելյան կոմիտեի հաղորդագրության մեջ նշվում է՝ «Նրանք զգալիորեն բարելավել են մեր պատկերացումները տնտեսության մեջ բանկերի դերի մասին»։

Ասվում է նաև, որ դափնեկիր եռյակի արժեքավոր եզրակացությունն այն մասին է, թե բանկերի սնանկացումից խուսափելն ինչու է կենսականորեն անհրաժեշտ։