Եվրոբոնդերի թեմայով «Ամբերդի» փորձագետի հետ զրուցել է «Ինվեստ» ամսագիրը

Դիտումների քանակ՝ 946

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը Եվրոբոնդերի թեմայով հարցազրույց է տվել «Ինվեստ» ամսագրին: Երիտասարդ փորձագետը պարզաբանել է Եվրոբոնդերի էությունը, տնտեսության մեջ դրանց նշանակությունը, խոսել է առևտրային բանկերի կողմից թողարկվող պարտատոմսերի նշանակության, ռիսկերի մասին:

«Եվրոբոնդերի հետ կապված ամենամեծ ռիսկերից մեկը դրամի արժեզրկման հետևանքով դրա իրական արժեքի աճի ռիսկն է: Տոկոսադրույքի ռիսկ չկա, քանի որ տոկոսադրույքը ֆիքսված է թողարկման պահին: Պակաս կարևոր չէ իրացվելիության ռիսկը, քանի որ մեր ‹‹գրպանի›› համեմատ ահռելի ծավալի միջոցներ ժամանակի ինչ-որ պահին մարման են գալիս: Սակայն մենք այս առումով դրական փորձ ունենք, և 2013թ-ին թողարկված եվրոբոնդերը հաջողությամբ կարողացանք 2019-ի սեպտեմբերին վերաֆինանսավորել՝ զգալի ցածր տոկոսադրույքով»,-նշել է Նարեկ Կարապետյանը:

Ամբողջական հարցազրույցը կարդացեք այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին