Հայտնի են հեռակա բակալավրիատի ընդունելության արդյունքները (ցուցակներ)

06.11.2023
Դիտումների քանակ՝ 3495

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2023-2024 ուսումնական տարվա հեռակա բակալավրիատ (վճարովի ուսուցում) է դիմել 677 դիմորդ, որից մայր բուհ է ընդունվել 413 դիմորդ։ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ է ընդունվել 16 դիմորդ։

Այս մասին հայտնում են ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովից և ներկայացնում ընդունվածների ցուցակները։

Նշենք, որ ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի ընդունելությունը հայտարարվել է 6 մասնագիտությունների գծով, որից 4-ում՝ «Ֆինանսներ», «Կառավարում», «Մարքեթինգ», «Սերվիս», ընդունելությունը եղել է մրցութային։

Հիշեցնենք՝ հեռակա բակալավրիատի 1-ին և 2-րդ կուրսերի դասերը մեկնարկում են նոյեմբերի 13-ին։ Այս մասին մանրամասները կարող եք տեսնել այստեղ։