Հեռակա բակալավրիատի ընդունելության քննությունների անցկացման օրերը հայտնի են

Դիտումների քանակ՝ 2643

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովից տեղեկացնում են, որ հաստատվել են 2019-2020 ուսումնական տարվա հեռակա բակալավրիատի ընդունելության քննությունների անցկացման օրերը: Ժամանակացույցը՝ ստորև.

  • հոկտեմբերի 5-ին - «Մաթեմատիկա»
  • հոկտեմբերի 12-ին - «Հայոց լեզու»
  • հոկտեմբերի 19-ին - «Օտար լեզու»:

Բոլոր քննություններն անցկացվելու են գրավոր: Ժամը 08.30-ին դիմորդները պետք է անձը հաստատող փաստաթղթով և քննաթերթիկով լինեն ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի նախասրահում, որտեղից նրանց կուղեկցեն լսարաններ (հասցեն` Երևան, Նալբանդյան 128):

Հիշեցնենք, որ հեռակա բակալավրիատի դիմորդների փաստաթղթերի ընդունելությունը մոտենում է ավարտին, վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է: Հեռակա բակալավրիատի ընդունելության վերաբերյալ մանրամասներ կարող եք գտնել ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում:

Բոլորին մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին