Ինչպե՞ս ստանալ կրթաթոշակ. Հայ կրթական հիմնարկության ներկայացուցիչները հանդիպեցին ՀՊՏՀ ուսանողներին

Դիտումների քանակ՝ 2809

Հայ կրթական հիմնարկության ներկայացուցիչները, ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, այսօր հանդիպեցին ՀՊՏՀ ուսանողների հետ՝ ներկայացնելու 2019-2020 ուսումնական տարվա համար հայտարարված կրթաթոշակի մրցույթի մանրամասները:

Հիմնարկության ներկայացուցիչները նշեցին, որ կրթաթոշակները տրվում են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով՝ խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում 2019 թ. սեպտեմբերից արդեն 2-րդ կուրսում (առկա համակարգում) սովորող (դիմելու պահին 1-ինկուրսում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում և՛ մագիստրանտներ և՛ասպիրանտներ): Մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության կայքում՝  այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին