«Ամբերդ» հետազոտական կենտրոնի ներկայացուցիչները՝ միջազգային գիտական զեկույցի համահեղինակներ

28.04.2021 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1364

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը՝ ի դեմս տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանի և հետազոտող Ռուզաննա Թադևոսյանի, երկրորդ տարին անընդմեջ մասնակցում է «ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների գնահատում առևտրի ոլորտում» միջազգային զեկույցի պատրաստմանը և ԵԱՏՄ ինտեգրման ինդեքս 2021-ի հաշվարկմանը։

Այս մասին հայտնում են «Ամբերդից» և հավելում, որ 2021 թ. ապրիլի 27-ին «Տնտեսության և հասարակության զարգացման խնդիրների վերա­բեր­յալ 22-րդ միջազգային գիտաժողովի» շրջանակներում տեղի է ունեցել «ԵԱՏՄ առևտրի ոլորտում ինտեգրացիոն գործընթացների գնահատում. ինտեգրման ինդեքս 2021 և կարճաժամկետ փոփոխող միտումներ (ԵԱՏՄ+)» թեմայով առցանց կլոր սեղան-քննարկում։

Նշենք, որ ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանը, Համաշխարհային բանկի հետ համատեղ, կազմակերպում է տարեկան մի­ջազգային գիտաժողով՝ տնտեսության և հասարակության զարգացման խնդիր­ների վերաբերյալ։ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի» Առևտրային քաղաքակա­նության ինտիտուտն ամեն տարի գիտաժողովի շրջանակում իրականացնում է ասոցացված միջոցառում, որի շրջանակներում 2018 թվականից պատրաստվում է «ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների գնահատում առևտրի ոլորտում» թեմայով միջազ­գային զեկույց։

Այսպիսով, «Ամբերդը», Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի գործընկեր­ների հետ մասնակցել է զեկույցի պատրաստման աշխատանք­ներին, որի արդյունքները ներկայացվել են կլոր սեղան-քննարկման ընթացքում։

Դավիթ Հախվերդյանը առցանց կլոր սեղանի ընթացքում հանդես է եկել «Ներդ­րումների ոլորտի կարգավորման քաղաքականության գնահատում» զեկուցմամբ, ներկա­յացրել է ԵԱՏՄ երկրների ՕՈՒՆ իրավական կարգավորման առանձնահատկությունները, առկա սահմանափակումները և օրենսդրությունների միասնականացման հնարավորու­թյուն­ները։

Զեկույցի ամբողջական տարբերակը հասանելի է հետևյալ հղումով։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին