ՀՊՏՀ-ում էին «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ ներկայացուցիչները. ծանոթացում Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգին

Դիտումների քանակ՝ 1517

Ուսումնառության ընթացքում մեր ուսանողներն օգտվում են մի շարք պաշտոնական աղբյուրներից, որոնցից մեկը «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ կողմից սպասարկվող «Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգն» (Arlis.am) է: ՀՀ բուհերի ուսանողությանը համակարգից դյուրին օգտվելու առանձնահատկությունները ներկայացնելու նպատակով ՓԲԸ ներկայացուցիչները ուսումնական տարվա մեկնարկից ի վեր հանդիպումներ են ունենում ուսանողների հետ: Այսօր մեր համալսարանում էին ՓԲԸ հրատարակչական, էլեկտրոնային, տեղեկատվական շտեմարանի պահպանման, սպասարկման և պաշտոնական ինկորպորացիայի բաժնի վարիչի տեղակալ Գայանե Անանյանը, գլխավոր մասնագետ Տաթևիկ Մարտիրոսյանը, սրբագրիչ, նույնականացնող Ամալյա Մանուչարյանը և առաջատար մասնագետ Էդմոն Դավթյանը: Հյուրերին ողջունեց և լսարանին ներկայացրեց ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի պետ Աղավնի Հակոբյանը: Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի վարիչի ժ/պ Լյուբա Մեհրաբյանը, դասախոսներ, տարբեր մասնագիտությունների ուսանողներ:

Գայանե Անանյանը խոսեց Arlis.am կայքի բովանդակության մասին և առանձնացրեց այն հիմնական քայլերը, որոնք կայքից օգտվողներին հնարավորություն կտան արագ որոնել-գտնել իրենց անհրաժեշտ իրավական տեղեկատվությունը: Անդրադարձ կատարվեց նաև նույն ընկերության կողմից թողարկվող «ՀՀ պաշտոնական տեղեկագիր» և «ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» պարբերականներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին