Կյանքից հեռացել է Աննա Ասլանյանը

20.11.2019
Դիտումների քանակ՝ 3823

Խոր վշտով հայտնում ենք, որ 61 տարեկան հասակում մեզանից անժամանակ հեռացավ մեր գործընկերը՝ ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Լևոնի Ասլանյանը:

Անդառնալի կորուստը համալսարանի ղեկավարությունն ու կոլեկտիվը սգում են Աննա Ասլանյանի ամուսնու՝ Գրիգոր Արքելաթյանի (ՀՊՏՀ տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի դոցենտ), դստեր և որդու, բոլոր հարազատների ու բարեկամների հետ միասին:

Բարեխիղճ, հետևողական ու սկզբունքային գիտնական-մանկավարժի, հմուտ կառավարչի, բարեհոգի ու նրբազգաց մարդու հիշատակը մշտապես կապրի նրան ճանաչողների սրտերում:

Աննա Ասլանյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 20-ին՝ Նուբարաշենի խճուղի 46 հասցեում՝ սկսած ժամը 17.00-ից, հուղարկավորությունը՝ վաղը՝ նոյեմբերի 21-ին, նույն հասցեից, ժամը 14.00-ին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին