Նոր աշխատանքային տարին մեկնարկեց. ՀՊՏՀ-ում քննություններն սկսվել են

Դիտումների քանակ՝ 2055

2020 թվականի աշխատանքային տարին սկսված է: Այսօրվանից վերսկսվել է համալսարանի ամբիոնների և դեկանատների, ուսումնաօժանդակ և վարչական ստորաբաժանումների աշխատանքը:

Մեկնարկել են ՀՊՏՀ առկա և հեռակա  կրթաձևերի 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի քննությունները: Հունվարի 8-28-ը համակարգչային և բանավոր եղանակներով քննություններ կհանձնեն բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները: Հիշեցնենք, որ քննագրաֆիկներն ավելի վաղ հրապարակել էինք ՀՊՏՀ պաշտոնական կայքում, կարող եք ծանոթանալ այստեղ:

Նշենք նաև, որ փետրվարին կկազմակերպվեն վերահանձնումները: 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի քննաշրջանի և վերահանձնումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ:

asue.am-ի տեսախցիկն առաջին քննություններից արձանագրել է ակնթարթներ:

Ուսանողներին մաղթում ենք հաջող քննաշրջան, ՀՊՏՀ աշխատակազմին՝ բեղմնավոր աշխատանքային տարի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին