Բլից հարցազրույց ՀՊՏՀ շրջանավարտների հետ․ Սերգեյ Հարությունյան
01.08.2024
Դիտումների քանակ՝ 553
asue.am-ը շարունակում է բլից հարցազրույցների շարքը 2023-2024 ուսումնական տարվա ՀՊՏՀ լավագույն շրջանավարտների հետ։
Այսօրվա մեր հերոսը տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ Սերգեյ Հարությունյանն է։
Սերգեյը պատրաստվում է խորանալ հաշվապահության մեջ և առաջնորդվել բուհում ստացած գիտելիքով ու արժեքավոր խորհուրդներով։ Պարզվում է՝ չի կարող ապրել առանց փոփոխությունների։
Մեր հերոսը կարևորում է և՛ համակարգչային, և՛ բանավոր քննությունները՝ ընդգծելով յուրաքանչյուրի առավելությունը։
Սերգեյի հետ մեր կարճ զրույցը կարող եք դիտել ՀՊՏՀ ֆեյսբուքյան և ինստագրամյան պաշտոնական էջերում։