Մարզական հանդիպումներ դասախոսների և ուսանողների միջև. հայտնի են առաջին հաղթողները

Դիտումների քանակ՝ 2609

Երիտասարդական տոների առիթով ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և բուհի ղեկավարության աջակցությամբ ՀՊՏՀ-ում երեկվանից սկսված միջոցառումները շարունակվում են: Այսօր տեղի ունեցան «Ուսանող-դասախոս» մարզական խաղերը, որի շրջանակում ուսանողական և դասախոսական թիմերի միջև անցկացվում են վոլեյբոլի և ֆուտզալի առաջնություններ: Այսօր կայացավ վոլեյբոլի 2 խաղ՝ կանանց և տղամարդկանց :

Կանանց առաջնությունում 2:0 հաշվով հաղթեց ուսանողական թիմը, տղամարդկանց խաղում առաջատարը կրկին ուսանողական թիմն էր, որը հաղթեց 2:1 հաշվով:

Դիտարժան խաղերին հետևում և մասնակիցներին ոգևորում էին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը, ռեկտորի խորհրդական Լիլիթ Դադայանը, մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Գոհար Սարգսյանը, միջազգային կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը և ուրիշներ:

Կանանց դասախոսական թիմում էին դասախոսներ Աննա Մատինյանը, Նարինե Խալաթյանը, Լիանա Հակոբյանը, Էլեանորա Գրիգորյանը, արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը և այլք: Նրանք հանդես էին գալիս եռագույն մարզաշապիկներով:

Նախաձեռնությունը խանդավառել էր թե' ուսանողներին, թե' դասախոսներին ու աշխատակիցներին:

Խաղերը վարում էին ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ներկայացուցիչները:

Առջևում ֆուտզալի առաջնությունն է, տեսնենք, թե ովքեր են լավ մարզավիճակում՝ ուսանողնե՞րը, թե՞ դասախոսները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին