ՈւԳԸ դասախոսությունները շարունակվում են. հերթական քննարկումը նվիրված էր տնտեսագիտության արդի ուղղություններին

Դիտումների քանակ՝ 1646

ՀՊՏՀ ուսանողական գիտական ընկերության անդամներն այսօր կրկին մասնակիցը դարձան ուսուցողական սեմինար-դասախոսության, որը վարեց ՀՊՏՀ ասպիրանտ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի վերլուծական խմբի անդամ Լիանա Իսայանը: Նա «Տնտեսագիտության արդի ուղղությունները. վարքագծային, ցանցային և նեյրոտնտեսագիտություն» թեմայով հետաքրքրաշարժ զեկուցում էր պատրաստել և գիտությամբ հետաքրքրված ուսանողների համար ուշագրավ վերլուծություններ կատարեց դասական ու նորարարական տնտեսագիտության տեսությունների, տնտեսագիտության ժամանակակից փոխակերպումների, մարդու վարքագծի և տնտեսագիտության փոխկապվածության վերաբերյալ: Արծարծվեցին հոգեբանական այնպիսի հարցեր, որոնք մարդու մոտ առաջանում են ֆինանսների հետ առնչվելիս, քննարկվում էին իրավիճակներ, որոնց առնչվում են բոլորս:

Ներկա էին ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, խորհրդական Լիլիթ Դադայանը, դասախոսներ:

Լիանայի ելույթն ամփոփվեց հարցուպատասխանով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին