«Էրազմուս+»․ ՀՊՏՀ-ում էր Տալլինի համալսարանի դասախոս Յուլիա Վասիլևան

20.02.2024
Դիտումների քանակ՝ 594

Հունվարի 25-ից փետրվարի 9 «Էրազմուս+» ծրագրի շրջանակում աշխատանքային այցով ՀՊՏՀ-ում էր Տալլինի համալսարանի (Էստոնիա) դասախոս Յուլիա Վասիլևան։ ՀՊՏՀ միջազգային ուսանողների համար նա դասախոսել է «ԵՄ արտաքին քաղաքականություն» թեմայով։

Յուլիա Վասիլևան այցի օրերին ծանոթություն է հաստատել համալսարանի մի շարք ստորաբաժանումների աշխատակիցների հետ, մասնավորապես՝ սերտորեն համագործակցել միջազգային կապերի բաժնի, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակիցների, կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանի հետ։

Հանդիպումները հագեցած են եղել քննարկումներով, որոնց ընթացքում արծարծվել են ինչպես տնտեսագիտական, այնպես էլ կրթության կառավարման հիմնախնդիրներ։