«Դասավանդի΄ր, Հայաստան»-ի կրթաթոշակը բաց է դիմելու համար

02.11.2023
Դիտումների քանակ՝ 1014

ՀՊՏՀ ավարտական կուրսի սիրելի՛ ուսանողներ, կարող եք դիմել «Դասավանդի΄ր, Հայաստան»-ի կրթաթոշակին (500.000 ՀՀ դրամ) և միանալ ծրագրին։ Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 20-ը, լրացնելու համար անցե՛ք հետևյալ հղումով։

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2023 թ. ՀՊՏՀ շրջանավարտ Ֆլորա Սարգսյանը նախկինում դիմել է, դարձել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի կրթաթոշակակիր և այս սեպտեմբերից գործուղվել է Ցամաքասար գյուղ՝ դասավանդելու «Մաթեմատիկա» և մեկնարկելու առաջնորդության զարգացման իր երկու տարիները։

«Մի խենթ ու յուրօրինակ բան էի ուզում անել համալսարանն ավարտելուց հետո՝ լինել սարերում, անտառներում, շփվել գյուղացիների հետ, գյուղի առօրյայի մաս կազմել։ Մյուս կողմից, մտածում էի հաջողակ կարիերա սկսելու մասին», - ասում է Ֆլորան, ապա հավելում՝ երբ ծանոթացել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին, հասկացել է, որ իր ծրագրերը համադրելու հրաշալի հնարավորություն է ստեղծվում։ Ֆլորան վստահ է՝ ցանկացած ոլորտում հաջողելու համար անհրաժեշտ են մեծածավալ ներդրումներ կրթության ոլորտում։ «Այնքա՜ն երջանիկ եմ, որ հիմա գյուղում եմ. ունեմ սիրելի աշակերտներ, նմանը չունեցող հարևաններ, խորհելու ու հասկանալու անթիվ ժամեր։ Ես մեկն եմ, ում կարիքը կա համայնքում»։