Հրապարակվել է «Ամբերդ» մատենաշարի 42-րդ համարը

24.06.2021 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 6479

«Ամբերդ» մատենաշարի 42-րդ թողարկումը «Հայաստանի տնտեսության վրա բացասաբար ազդող գործոնները, դրանք բնութագրող ցուցանիշների ընտրությունը և այդ ցուցանիշների համար առավելագույն կամ նվազագույն շեմերի սահմանման հնարավորությունները» վերտառությամբ է:

Հեղինակներն են Հայկ Բեջանյանը (հետազոտական խմբի ղեկավար), Եվգենյա Բազինյանը, Արթուր Այրումյանը, Նարեկ Կարապետյանը և Տաթևիկ Ռոստոմյանը (հետազոտական խմբի անդամներ):

Հետազոտությունը նվիրված է ՀՀ տնտեսության զարգացման վրա ազդող հիմնական գործոնների բացահայտմանը և դրանք բնութագրող առանցքային ցուցանիշների համար շեմային մակարդակների գնահատմանը, ինչպես նաև ՀՀ տնտեսական անվտանգության մշտադիտարկման գործուն համակարգի մշակմանը:

Հեղինակներն առանձնացրել և դասակարգել են ՀՀ տնտեսության զարգացման վրա ազդեցություն ունեցող հիմնական գործոնները, ուսումնասիրել են այդ գործոնների ազդեցության փոխանցման ուղիները, տնտեսաչափական մեթոդների կիրառմամբ իրականացրել են այդ ցուցանիշների շեմային մակարդակների գնահատում, նաև մշակել են տնտեսական անվտանգության գնահատման համակարգ:

Հետազոտության էլեկտրոնային տարբերակը հասանելի է այստեղ:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին