Հրապարակվել է «Ամբերդ» տեղեկագրի առաջին անգլիալեզու համարը

12.01.2022 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1414

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի համանուն տեղեկագրի 2021 թ. վեցերորդ համարն առցանց է։ Հետազոտական կենտրոնի գիտահանրամատչելի հանդեսն այս անգամ տնտեսական ամենատարբեր խնդիրներին անդրադառնում է միայն անգլերեն հոդվածներով, ներկայացնում փորձագիտական մոտեցումներ և կարծիքներ:

Պարբերականի 8 խորագրերում՝ «Տնտեսության զարկերակ», «Ֆինանսական համակարգ», «Ագրարային քաղաքականություն», «Քաղաքային տնտեսություն», «Հայաստան և աշխարհ», «Աշխարհաքաղաքական քրոնիկոն», «Անվտանգություն և մարտահրավերներ», «Իսկ դուք գիտե՞ք, որ…», 13 հոդվածներ են՝ թեմատիկ լայն ընդգրկմամբ:

«Ամբերդ» տեղեկագրի 2021 թ. 6-րդ համարին ծանոթացեք այստեղ։