Պատրաստ է «Ամբերդ» տեղեկագրի նոր համարը. հրապարակումներն՝ առցանց

Դիտումների քանակ՝ 2353

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կողմից պատրաստվել և լայն հանրությանն է ներկայացվում «Ամբերդ» տեղեկագրի թվով 4-րդ, այս տարվա 3-րդ թողարկումը: Տեղեկագրի այս համարը ևս հասանելի է առցանց և կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Ամբերդ» կենտրոնի բաժնում՝ հետևյալ հղումով:

Այս համարը ևս բազմաբովանդակ է. 8 խորագրերի ներքո ներկայացված են 13 հոդվածներ: Համարը սկսվում է «Համավարակի հետագիծը» խորագրով, ապա շարունակվում «Ֆինանսական համակարգ», «Տարածքային զարգացում», «Ագրարային քաղաքականություն, «Շուկաներ և մրցակցություն», «Կրթություն, նորարարություն, գիտելիք», «Հայաստան և աշխարհ», «Անվտանգություն և մարտահրավերներ» խորագրերով, որոնց ներքո կենտրոնի փորձագետները ներկայացնում են իրենց հոդվածները: Տեղեկագրի այս համարում տեղ է գտել նաև «Ամբերդ» կենտրոնում հետազոտական պրակտիկա անցած Լիոնի քաղաքական գիտությունների համալսարանի ուսանող Ժուլի Օդոնի հոդվածը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին