ՀՊՏՀ-ում ընթանում են առաջին կիսամյակի ամփոփիչ քննությունները. աշխատանքային տարին սկսվել է

Դիտումների քանակ՝ 1832

Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, այսօր 2019թ. առաջին աշխատանքային օրն է: Նոր եռանդով ու նոր անելիքներով Տնտեսագիտական մայր բուհի կոլեկտիվը վերսկսել է աշխատանքը:
Այսօրվանից մեկնարկել են 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ամփոփիչ քննությունները, որոնց քննագրաֆիկներն առկա են առցանց՝ ՀՊՏՀ պաշտոնական կայքի քննագրաֆիկներ բաժնում:
Հեռակա կրթաձևի 2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքների և քննաշրջանի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ կայքի «Ուսանող» բաժնում՝ հետևյալ հղումով:
ՀՊՏՀ կոլեկտիվին, ինչպես նաև ուսանողներին մաղթում ենք հաջող և արդյունավետ տարի: Համալսարանի գործունեությանը, կարևոր իրադարձություններին և ձեռքբերումներին ծանոթանալու համար կարող եք հետևել ՀՊՏՀ տեղեկատվական հարթակներին՝ պաշտոնական կայքին, ֆեյսբուքյան պաշտոնական էջին, «Տնտեսագետ» ամսագրին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին