ՀՊՏՀ-ում ամփոփիչ ատեստավորման գործընթաց է․ ֆոտոշարք

10.05.2022
Դիտումների քանակ՝ 892

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մեկնարկել է 2021-2022 ուսումնական տարվա ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանության գործընթացը։ Առկա բակալավրիատի ուսանողներն այս օրերին ներկայացնում են իրենց ավարտական աշխատանքները, իսկ առկա մագիստրատուրայում սովորողները՝ մագիստրոսական թեզերը։

Ինչպես տեղեկացանք ՀՊՏՀ ուսումնական բաժնից՝ այս տարի առկա և հեռակա կրթաձևերից մեր համալսարանում ատեստավորման գործընթացին նախնական տվյալներով մասնակցում են 128 մագիստրանտ և 842 բակալավրի ուսանող։

Հիշեցնենք, որ ավարտական աշխատանքների պաշտպանությունը բակալավարիատի առկա ուսուցման համակարգի ուսանողների համար սահմանված է ապրիլի 18-ից մայիսի 31-ը, բակալավրիատի հեռակա ուսուցման համակարգի ուսանողների համար՝ հունիսի 1-28-ը։ Մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգի սովորողների մագիստրոսական թեզերի պաշտպանությունը մեկնարկել է մայիսի 2-ին և կշարունակվի մինչև մայիսի 31-ը, հեռակա ուսուցման համակարգի սովորողների թեզերի պաշտպանությունը նախատեսված է հունիսի 1-28-ը։