«Տնտեսագետ» մարզաառողջարանում հանգստի առաջին հերթափոխը մոտենում է ավարտին

Դիտումների քանակ՝ 1837

Դիլիջանի չքնաղ բնության գրկում գտնվող «Տնտեսագետ» մարզաառողջարանում հուլիսի 5-ին մեկնարկել է հանգստի առաջին հերթափոխը: ՀՊՏՀ տնտեսական և ինժեներատեխնիկական բաժնի պետ Արմեն Ղազարյանը այցելել է մարզաառողջարան, հետևել հանգստի կազմակերպման աշխատանքներին: Նրա խոսքով՝ մարզաառողջարանում աշխատող թիմը պատշաճ կերպով ապահովում է այցելուների բովանդակալից ու հիշարժան հանգիստը:

Արմեն Ղազարյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայանության հետ կապերի բաժնին տրամադրել է հովեկների առօրյայից լուսանկարներ, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Նշենք, որ ամեն տարվա նման, մարզաառողջարանում հանգիստը կկազմակերպվի 4 հերթափոխներով՝

  • 1-ին հերթափոխ՝ հուլիսի 5-ից մինչև հուլիսի 16-ը ներառյալ,
  • 2-րդ հերթափոխ՝ հուլիսի 18-ից մինչև հուլիսի 29-ը ներառյալ,
  • 3-րդ հերթափոխ՝ հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 11-ը ներառյալ,
  • 4-րդ հերթափոխ՝ օգոստոսի 13-ից մինչև օգոստոսի 24-ը ներառյալ:

Ուղեգրերի արժեքին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ մեր նախորդ հրապարակումներից մեկում՝ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին