ՀՊՏՀ դասախոսը՝ USAID Armenia-ի նոր նախագծի հերոս
12.08.2024
Դիտումների քանակ՝ 679
USAID Armenia-ն իր նոր նախագիծը՝ «Կանայք և երիտասարդները Հայաստանի էներգետիկայում», մեկնարկում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական հաշվառման ամբիոնի դասախոս, Երևանի ջերմաէլեկտրակայանի (ՋԷԿ) գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ալիսա Բաղդասարյանի մասին տեսանյութով։
Նախագիծը կանանց և երիտասարդների մրցակցային ներուժի, առաջնորդության կարողության, աշխատանքի ու անձնականի լավագույնս համատեղման մասին է։