Վահագն Խաչատուրյանը՝ Հայաստանի Հանրապետության նախագահ

03.03.2022
Դիտումների քանակ՝ 1291

Այսօր՝ մարտի 3-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստում Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Գառնիկի Խաչատուրյանը:

Հպարտ ենք, որ այս բարձր և պատասխանատու պաշտոնը ստանձնում է մի անհատ, որն իր մասնագիտական կրթությունը ստացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում և մշտապես սերտորեն համագործակցել է իր հարազատ բուհի հետ:

Շնորհավորում ենք Վահագն Խաչատուրյանին, մաղթում քաջառողջություն, անսպառ եռանդ և արգասաբեր գործունեություն՝ ի փառս մեր երկրի և ժողովրդի: