ՀՊՏՀ դասախոսը՝ Վիեննայի կիրառական գիտությունների համալսարանում

31.03.2023
Դիտումների քանակ՝ 1048

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնի վարիչ, տ․գ․թ․, դոցենտ Լևոն Բարխուդարյանը «Էրազմուս+»-ի միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում մարտի 20-24-ը դասախոսությամբ հանդես է եկել Վիեննայի կիրառական գիտությունների համալսարանում (Ավստրիա)։

Լևոն Բարխուդարյանը հիշյալ համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար դասախոսել է «Հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության համակարգում» և «Գլոբալացման ֆինանսատնտեսական հետևանքները և հիմնախնդիրները արդի ժամանակաշրջանում» թեմաներով, ինչպես նաև հանդիպումներ է ունեցել տնտեսագիտության ամբիոնի վարիչ Յոհաննես Յագերի, «ԵՄ և ԵԱՏՄ. հակամարտության և մրցակցության միջև, մերձեցում և համագործակցություն (EUCON)» ծրագրի համակարգող Յոհաննես Վետզինգերի և միջազգային կապերի բաժնի աշխատակիցների հետ։

Քննարկումների ընթացքում գործընկեր համալսարանների ներկայացուցիչները բացահայտել են գիտակրթական, ուսումնական, հետազոտական բնույթի ընդհանուր հետաքրքրություններ ու ծրագրեր՝ երկու բուհերի համար նախանշելով համատեղ գործունեության գրավիչ հեռանկարներ։ Լևոն Բարխուդարյանը պատրաստակամություն է հայտնել՝ ընդլայնելու համագործակցությունը, իրականացնելու համատեղ հետազոտություններ, սերտացնելու միջմշակութային կապերը։