ՀՊՏՀ ուսանողը՝ լավագույն առաջադիմությամբ ուսանողների մրցույթի մրցանակակիր

15.12.2023
Դիտումների քանակ՝ 470

Հայտնի են Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2023 թվականի մրցույթի արդյունքները:

ՀՊՏՀ առկա բակալավրիատի «Տնտեսագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Մարիամ Նիգոյանը այդ մրցույթի հասարակագիտության ոլորտում զբաղեցրել է մրցանակային 3-րդ տեղը։

Շնորհավորում ենք մրցույթի բոլոր հաղթողներին և մաղթում նորանոր հաջողություններ։