«Էրազմուս +»-ի շրջանակում ՀՊՏՀ-ում էր մալթացի պրոֆեսոր Նիկոլաս Բալդաչինոն

31.05.2022
Դիտումների քանակ՝ 1205

Մայիսի 23-27-ը ՀՊՏՀ-ում էր Մալթայի արվեստի, գիտության և տեխնոլոգիայի քոլեջի դասախոս Նիկոլաս Բալդաչինոն։ Օտարերկրյա պրոֆեսորի՝ «Նախագծերի կառավարում» (Project Management) թեմայով դասախոսությունը մի հարկի տակ էր համախմբել ՀՊՏՀ տասնյակ ուսանողների, որոնք բացառիկ հնարավորություն ունեին լսելու մենեջմենթի ոլորտի լավագույն բանախոսներից մեկին։

Նիկոլաս Բալդաչինոն ՀՊՏՀ ուսանողներին է ներկայացրել իր գիրքը՝ «Էլեկտրոնային բիզնեսի հարմարեցումը արտադրությամբ զբաղվող ընտանեկան ՓՄՁ-ների համար» (E-business adoption readiness by family owned manufacturing SMEs), որը հեղինակը սիրով նվիրեց համալսարանի գրադարանին։ Այցի շրջանակում Նիկոլաս Բալդաչինոն այցելել է նաև ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոն, քննարկել հետագա համագործակցությանը, մասնավորապես՝ համատեղ հետազոտական աշխատանքների իրականացմանն առնչվող հարցեր։

Պրոֆեսորն ասել է, որ ՀՊՏՀ կատարած այցն արդյունավետ ու նպատակային է համարում և հեռանում է վառ տպավորություններով։

Հավելենք, որ Նիկոլաս Բալդաչինոն Հայաստան էր ժամանել «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում։