«Ակտուալ պրոդուկտ. թրենդեր»․ դասախոսության հրավեր

09.11.2022
Դիտումների քանակ՝ 553

Սիրելի′ ՀՊՏՀ-ականներ, ուրախ ենք տեղեկացնել, որ նոյեմբերի 15-ին, ժամը 12։30-ին ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի (կառավարման ֆակուլտետ) թիվ 315 լսարանում բիզնես փորձագետ Նարեկ Ալեքսանյանը կդասախոսի «Ակտուալ պրոդուկտ. թրենդեր» թեմայով։

Նարեկ Ալեքսանյանը Export Armenia ասոցիացիայի համահիմնադիրն է։ Հիմնական գործունեության ոլորտներն են՝ կոմերցիոն թիմերի և մենեջմենթի միջին օղակի վերապատրաստում, մասշտաբացման ծրագրեր` արտահանում, ֆրանչայզինգ և ֆիջիտալ, միջազգային իվենթներ, մարկետինգային արշավներ, մեդիա կոնցեպտներ։