«ՌԳՍ-Արմենիա» անվանական կրթաթոշակ՝ լավագույն ուսանողներին

09.11.2022
Դիտումների քանակ՝ 1145

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունը հայտարարում է մրցույթ՝ ապահովագրություն ուսումնասիրող լավագույն ուսանողներին «ՌԳՍ-Արմենիա» անվանական կրթաթոշակ հատկացնելու վերաբերյալ։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից մրցույթի հայտեր կարող են ներկայացնել բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները, որոնք մեծ ցանկություն ունեն «ՌԳՍ-Արմենիա» ընկերությունում կառուցելու իրենց աշխատանքային կարիերան և զարգացնելու ապահովագրության ոլորտը Հայաստանում։

Մրցույթը հաղթահարած ուսանողները կստանան կրթաթոշակ՝ տարեկան վարձավճարի 50%-ի չափով, ինչպես նաև հնարավորություն՝ մասնակցելու ընկերության կողմից իրականացվող ծրագրերին, իրենց նախընտրելի ստորաբաժանումներում փորձաշրջան անցնելու, թափուր հաստիքների մրցույթներին դիմելու:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը ս/թ նոյեմբերի 20-ն է։

Մրցույթի պայմաններին կարող եք ծանոթանալ ընկերության հայտարարությունում։