Քոլեջներից ՀՊՏՀ հեռակա ուսուցման համակարգում 2-րդ կուրս ընդունելությունը կմեկնարկի հուլիսի 3-ին
Հուլիսի 3-ին մեկնարկում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ 2023-2024 ուսումնական տարվա համար ՀՊՏՀ հեռակա ուսուցման համակարգում 2-րդ կուրս ընդունելությունը, որը կշարունակվի մինչև հուլիսի 31-ը ներառյալ, այնուհետև կվերսկսվի օգոստոսի 15-ին և կտևի մինչև օգոստոսի 30-ը ներառյալ՝ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովում (հասցե՝ Երևան, Նալբանդյան 128)։
Ընդունելությունն իրականացվում է հետևյալ մասնագիտությունների գծով՝
1. Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի)՝ 25 տեղ
2. Ֆինանսներ (ըստ ոլորտի)՝ 38 տեղ
3. Կառավարում (ըստ ոլորտի)՝ 22 տեղ
4. Շուկայագիտություն/մարքեթինգ (ըստ ոլորտի)՝ 15 տեղ
5. Սերվիս՝ 6 տեղ
6. Տնտեսագիտություն՝ 20 տեղ
7. Տեղեկատվական համակարգեր՝ 5 տեղ
Դիմում-հայտ կարող են լրացնել բացառապես «գերազանց» և/կամ «լավ» գնահատական ունեցող շրջանավարտները։ Դիմում-հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.
- ռեկտորին հասցեագրված դիմում (լրացվում է տեղում),
- ավարտական փաստաթղթի բնօրինակ՝ դիպլոմ և դրա ներդիրը,
- ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի արձանագրության պատճենը կամ երաշխավորագիրը,
- չորս լուսանկար (3x4 չափի, հետնամասում գրված դիմորդի անուն-ազգանունը),
- անձնագիր կամ նույնականացման քարտ և դրա պատճենը,
- զինվորական գրքույկ կամ կցագրման վկայական և դրա պատճենը,
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր (առկայության դեպքում)։
Ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով՝ քոլեջի դիպլոմի միջուկի գնահատականների հիման վրա։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 593473 կամ 010 589443 հեռախոսահամարներով։ Բոլոր դիմորդներին մաղթում ենք հաջողություն։
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովից